Tuesday, December 21, 2010

ԱՄՆ-ն նոր գաղափարներ կունենա Կովկասի և ղարաբաղյան խնդրի հարցերում

Diplomat.am. 20-12-2010- ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտությունը դեռ չի համարում իր համար առաջնային, բայց մոտ ապագայում այդ դիրքորոշումը հնարավոր է վերանայվի:
Այդ մասին «Ինտերֆակս-Ադրբեջան»-ին հայտնել է Ջոնս Խոպկինսի անվան ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ֆրեդերիկ Ստարրը:
«Ես քննադատաբար եմ տրամադրված Մինսկի գործընթացի նկատմամբ, քանի որ չեմ կարծում, որ Ղարաբաղի հարցում միջնորդների եռյակից որևէ մեկը (ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան) խորապես հավատարիմ են կարգավորման գործընթացին: Բայց ես կարծում եմ, հաջորդ տարի ԱՄՆ-ն թարմ գաղափարներ կունենա Կովկասի հարցում և մասնավորապես ղարաբաղյան խնդրի հարցում», -նշել է նա:

No comments: