Panorama.am. 9-12-2010- Այսօր ՀԱԿ կենտրոնական գրասենյակը հանդես է եկել ԼՂ բանակցությունների շուրջ նոր հայտարարությամբ, որում քննադատել է ներկայիս իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը: Այս հարցի շուրջ Panorama.am-ին պարզաբանումներ ներկայացրեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:«Հայաստանի Հանրապետության նախագահի, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում որդեգրած քաղաքականությունն առավել ամրացրել և այլևս անբեկանելի է դարձրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման, սեփական ճակատագրի ինքնուրույն և իրավահավասար տնօրինման ինչպես նաև հակամարտությունն իրավական և քաղաքական ճանապարհով արդարացի լուծման համար: Ուստի ավելորդ և անհիմն են բոլոր այդ տեսակետները, թե հայկական քաղաքականությունը այդ հարցում զիջողական դիրքերում է: Հայաստանը ԼՂ հարցի կարգավորման բոլոր փուլերում, կարգավորման հիմքում տեղ գտած փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություններով բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումները»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ համանախագահող երկրների համատեղ հայտարարությունների, կարգավորման ուղղված միջնորդական ջանքերի և խնդրի կարգավորման համար շահագրգիռ կողմերի հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմը միշտ էլ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, մասնավորապես հայտարարելով, թե իր համար որ դրույթներն են ընդունելի և որոնք անընդունելի՝ տալով դրանց անհրաժեշտ հիմնավորումները` միջազգային իրավունքի և խաղաղ կարգավորման տեսանկյունից:
«Ինչ վերաբերվում է Աստանայի հնգակողմ հայտարարությանը, ապա դրանցում հղում է արված փաստաթղթերի` որոնք խնդրի հավասարակշռված և համապարփակ լուծման տանող դրույթներ պարունակող փաստաթղթեր են: Մասնավորապես հստակ տարանջատված է և ամրագրված ուժի և դրա սպառնալիք չկիրառման անհրաժեշտությունը և այս պարագայում կարծում եմ, որ միջազգային հանրության համար առավել հստակ է դարձել, որ այս խնդրի միակ հասցեատերը Ադրբեջանն է, այսինքն՝ կոչը պարտավորեցնում է Ադրբեջանին ունենալ համապատասխան վարքագիծ: Իսկ հղում անելով ՄԱԿ-ի խարտիայի և Հելսինկայն եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքներին, հստակ նշվում է մարդու իրավունքների տեսանկյունից ժողովուրդների իրավահավասարության, ազատ ինքնորոշման իրավունքի և կամարտահայտության սկզունքը: Միաժամանակ Հելսինկայն փաստաթղթում ֆիքսվում է, որ այդ իրավունքը ոչ թե պետությունների ցանկությունն է, այլ պարտավորությունը»,- ընդգծեց պրն. Զաքարյանը:
Նրա համոզմամբ՝ միջազգային հանրությունը, Մուսկոկայի, լ`Աքվիլայի հայտարության մեջ ամրագրելում է, որ դա կիրառելի տարբերակ է և անուղղակիորեն ընդունում է այն հանգամանքը, որ ԼՂ բնակչությունը ունի ինքնորոշման իրավունք հռչակելու հիմքերը և խնդրի կարգավորման ճանապարհը պետք է ընկած լինի ԼՂ ինքնորոշման միջազգային ճանաչման գործընթացում:
«Կարգավորման գործընթացում հավասարակշություն պահելու և խնդիրը հետագա անցանկալի զարգացումներից զերծ պահելու առումով նաև տարածքային ամբողջականության սկզբունքն է դրվում կարգավորման հիմքում, սակայն այս երկու սկզբունքները ոչ թե փոխշաղկապված և հակադրելի են, այլ ընդհակառակը` ունեն հաջորդական կիրառման նշանակություն: Քանի որ միջազգային իրավունքի հանրահռչակված սկզբունքներն ու նորմերը, առանց բացառությունների և վերապահումների ամրագրում են, որ բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն, լիարժեք ազատության պայմաններում, առանց արտաքին միջամտության, որոշելու ե՞րբ և ինչպե՞ս են կամենում տնօրինել իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը, ինչպես նաև ինքնուրույն իրականացնել իրենց արտաքին անվտանգության ապահովման, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման խնդիրները: Իսկ պետությունների իրավունքը և պարտականությունն է սատարելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, ազատությանը և անկախությանը»,- եզրափակեց Ա. Զաքարյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment