Thursday, December 2, 2010

Ադրբեջանի գրեթե կեսը պատկանում է նախարարին

Panorama.am. 1-12-2010- Հայտնի է դարձել, որ Ադրբեջանում հացի գնի վերջին թանկացման պատճառն այն է, որ արտակարգ իրավիճակների նախարար, Ադրբեջանի գրեթե կեսին տիրած Քեմալադդին Հեյդարովն ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել նաև ալյուրի բիզնեսը: Այս մասին գրում է «Ազադլիգ» պարբերականը:
Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ այսուհետև ալյուրի բիզնեսով Ադրբեջանում զբաղվելու է միմիայն Հեյդարովին պատկանող «Ժալե» ընկերությունը:
«Երկար ժամանակ է, ինչ այդ բնագավառն ամբողջությամբ իր հսկողության տակ առնել ջանացող «արտակարգ նախարարը» վերջապես հասել է իր նպատակին: Դրա հետ կապված` Հեյդարովը մի քանի շաբաթ առաջ ամենաբարձր մակարդակով համաձայնություն է ստացել»,- հայտնել է աղբյուրը:
Աղբյուրը հավելել է , որ Հեյդարովի կողմից ալյուրի բիզնեսը ձեռք բերելուց հետո, «Ժալե»-ն սկսել է շուկայում թելադրել իր գները, ինչի արդյունքում ալյուրի և հացամթերքի գներն Ադրբեջանում 15-20 տոկոսով բարձրացել են:

No comments: