Thursday, December 2, 2010

Թուրքիան WikiLeaks-ի հրապարակումներում հրեական հետք է տեսել

News.am. 2-12-2010- Թուրքերը կարծում են, որ Իսրայելի կառավարությունն է նախաձեռնել գաղտնի փաստաթղթերի տրամադրումը WikiLeaks կայքին:
«Մենք պետք է նայեն այն երկրներին, որոնց բավարարել է գաղտնի տեղեկատվության արտահոսքը: Իսրայելը շատ գոհ է», - ասել է Թուրքիայի իշխող կուսակցության նախագահի տեղակալ Հուսեյն Չելիկը, գրում է Mignews-ը:
Նրա խոսքով, Թուրքիան կասկածներ ունի, որ արտահոսքի գլխավոր նպատակը թուրքական կառավարության թուլացումն է:
Իսրայելիի վարչապետ Բենիամին Նետանիահուն WikiLeaks-ի հրապարակումներից մի քանի ժամ առաջ հանդես է եկել դիտողություններով: Չելիկի կարծիքով, դա վկայում է, որ Իսրայելը կապված է արտահոսքի հետ:

«Նախքան այդ փաստաթղթերի ինտերնետում հայտնվելը նրանք արդեն գիտեին, որ այդ բացահայտումները Իսրայելի համար վտանգավոր չեն»,- հայտարարել է Չելիկը:

No comments: