Tert.am. 8-12-2010- WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբան Մարկ Սթիվենսը հայտնել է, որ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու համար նոր դիմում կներկայացնի, որը կքննարկվի Լոնդոնում կայանալիք Վեստմիստրյան դատարանի հաջորդ նիստում։ Ըստ փաստաբանի՝ երեկ գումարված նիստի ժամանակ մեղադրող կողմը չի կարողացել ներկայացնել և ոչ մի ապացույց։
«Այսօր մենք ականատես դարձանք մի շատ ինքնատիպ նիստի, որի ընթացքում Ասանժի նկատմամբ ներկայացված մեղադրանքների որևէ ապացույց չներկայացվեց»,– ասել է փաստաբան Սթիվենսը BBC–ին տված հարցազրույցում։
«Չնայած Ասանժը ձերբակալված է, WikiLeaks–ը կշարունակի իր գործունեությունը»,- ասել է փաստաբանը, որի խոսքերով՝ իր պաշտպանյալին պատրաստ են աջակցել բազմաթիվ մարդիկ, որոնք լիովին համոզված են, որ Ասանժի դեմ բոլոր մեղադրանքներն ունեն քաղաքական շարժառիթներ։
Հիշեցնենք, որ 39–ամյա Ասանժն ինքն էր ներկայացել ոստիկանական բաժանմունք ցուցմունքներ և իր նկատմամբ մեղադրանքների առնչությամբ բացատրություններ տալու համար, սակայն լոնդոնյան ոստիկանությունը ձերբակալեց նրան՝ իր գործողությունները բացատրելով Շվեդիայի կողմից տրված ձերբակալման հրամանի առկայությամբ, քանի որ Շվեդիայի իշխանությունները մեղադրում են նրան բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար։Կասկածյալն իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքները՝դրանք անվանելով հատուկ ծառայությունների «կեղտոտ արշավ», որը նպատակ ունի վարկաբեկել իրեն՝ Wikileaks կայքի գործունեության առնչությամբ։
Լոնդոնի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Նա կշարունակի մնալ ձերբակալված մինչև հաջորդ դատական լսումը, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 14–ին։

No comments:
Post a Comment