Thursday, December 30, 2010

Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

News.am. 30-12-2010- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Այդ մասին հայտնում է Սպիտակ տակ մամուլի ծառայությունը:
Մեթյու Բրայզան դեսպան է նշանակվել Կոնգրեսի միջնստաշրջանային ընդմիջման ժամանակ: ԱՄՆ նախագահն իրավունք ունի այդ ժամանակահատվածում պետական պաշտոնների նշանակել առանց Կոնգրեսի համաձայնության:
NEWS.am-ն արդեն հաղորդել է, որ ԱՄՆ Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովը սեպտեմբերի 22-ին հաստատել էր Բրայզայի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այդ նշանակմանը դեմ է հանդես գալիս ԱՄՆ հայ համայնքը: Վետոյի իրավունքը կիրառել էին Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը:

No comments: