Thursday, December 30, 2010

Ահմադինեժադը շնորհավորել է քրիստոնյաներին

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է աշխարհի բոլոր քրիստոնյաներին։ Իր նախատոնական ուղերձում Իսլամական Հանրապետության ղեկավարը բոլորին, և հատկապես Իրանի քրիստոնյաներին նոր տարում մաղթել է հաջողություն և բարգավաճում։ Դրա հետ մեկտեղ՝ Ահմադինեժադը շնորհավորական ուղերձով դիմել է նաև այլ կրոնների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը։
Իրանի նախագահն իր ուղերձում նշել է, որ եթե մարդկությունը ձգտում է լուծել գոյություն ունեցող բոլոր սոցիալական, քաղաքական և տնտեսական տարաձայնությունները, ապա դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ «հետևել դեպի սեր և արդարություն ձգտող հին մարգարեների պատվիրաններին»։

No comments: