Thursday, December 30, 2010

ՄԱԿ-ԻՆ ՆԱՄԱԿ Է ՀՂՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դեկտեմբերի 30-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակով տարածվել է Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված տեղեկատվությունը` ս.թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի խախտման դեպքերի մասին:
Նամակում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը շարունակաբար չարաշահում է իր ՄԱԿ-ի անդամակցության հանգամանքը` առիթ բաց չթողնելով անամոթաբար վարկաբեկել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:
Հակառակ Մինսկի խմբում ընթացող բանակցությունների ոգուն եւ հակառակ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ադրբեջանական կառավարությունը` հանձինս նախագահի եւ նրա զանազան ներկայացուցիչների արդեն երկար ժամանակ է իրականացնում են այլատյացության լայնածավալ քարոզչական արշավ Հայաստանի եւ համայն հայության դեմ, որով ստեղծում են լուրջ սպառնալիք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար:
Հայաստանը, ինչպես եւ Մինսկի խմբի համանախագահները, մտահոգություն է հայտում 2010 թվականի ընթացքում շփման գծի երկայնքով ադրբեջանական սահմանախախտումների քանակի աճի եւ հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, որոնց արդյունքում բոլոր կողմերից եղել են զոհեր: Ադրբեջանը շարունակում է մերժել Մինսկի խմբի համանախագահների եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը` շփման գծից դիպուկահարների հեռացման մասին, որոնցից վերջինը հնչել է 2010 թվականի դեկտ

No comments: