
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մինչ Սուրբ Ծնունդի պատարագի արարողությունը եկեղեցում «աթոռային ճգնաժամ է» տեղի ունեցել։ Սրահում ասորի Մետրոպոլտի աթոռը ավելի բարձր եւ մեծ է եղել, քան թուրք նահանգապետի աթոռը։
Այս հանգամանքը ներկաներին հիշեցրել է Իսրայելում թուրք դեսպանի ստորացումը, երբ Իսրայելի փոխարտգործնախարարը թուրք դեսպանին ավելի ցածր աթոռի էր նստեցրել։ Ասորի հոգեւորականները զգալով պահի անհարմարությունը, զգուշացրել են Մետրոպոլիտին վեր կենալ եւ նստել նահանգապետի աթոռին հավասար աթոռի վրա, որից հետո փոքրիկ անախորժությունը հարթվել է։
No comments:
Post a Comment