“Մենք փորձում ենք այդ հարցը լուծել բանակցություններով: Սակայն, ինչպես տեսնում եք, դա հնարավոր չի թվում: Այդ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք մնացած բոլոր տարբերակներին: Բանակին տրամադրվող միջոցների, քայլերի ձեռնարկման, բանակի պրոֆեսիոնալության բարձրացման, զորավարժությունների պարբերաբար անցկացման, Ադրբեջանում նոր զենքերի ձեռք բերման և արտադրման նպատակն այն է, որ բանակցություններն անարդյունավետ լինեն, ապա մեր հողերը պետք է ռազմական ճանապարհով վերադարձվեն: Այդ իրականությունը և երկրի առաջ կանգնած ամենածանր և ամենաբարդ խնդիրը պետք է լուծում ունենա: Հրադադարի ռեժիմի ժամանակ Ադրբեջանը երկար և հաջող ճանապարհ է անցել: Եթե 1990-ական թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կամ ռազմական ոլորտում բալանս կար, ապա այսօր մենք արդեն վաղուց խախտել ենք այդ բալանսը: Ադրբեջանի տնտեսությունը կազմում է Հարավային Կովկասի տնտեսության 75 տոկոսը:
Ադրբեջանի ֆինանսական միջոցները թույլ են տալիս մեզ մեր օգտին լուծել ցանկացած հարց: Հայկական կողմը, իհարկե գիտակցում է, հասկանում է այդ իրականությունը և պետք է հաշվի նստել դրա հետ:
“Եթե Հայաստանը ինքնակամ, համաձայն միջազգային իրավունքի ստանդարտներին, իր ուժերը դուրս հանի Ադրբեջանից, ապա խաղաղություն և հանգստություն կհաստատվի: Հայաստանը և նրա ղեկավարները պետք է իմանան, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ռազմական օպերացիա սկսել: Այդ հնարավորությունները մեզ համար միջազգային իրավունքի ստանդարտներ են ստեղծում”, -ասել է նա:
No comments:
Post a Comment