Հայաստանի սփյուռքի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել հայրենադարձության մասին հայեցակարգը, որով նախատեսում է խրախուսել սփյուռքահայերի վերադարձը պատմական հայրենիք:Հայկական Սփյուռքում ապրում է շուրջ 7մլն հայ: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2006-2009թթ. Հայաստանի Հանրապետության կացության հատուկ եւ մշտական կարգավիճակ է ստացել շուրջ 3000 սփյուռքահայ, 15 հազարը 2005-2009թթ. գնել է անշարժ գույք, եւ վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ընդունել շուրջ 6000 սփյուռքահայ:
Հայեցակարգի հիմքում դրված չէ աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության կազմակերպումը եւ այդ գործընթացի կանոնակարգումը: Հայեցակարգում սահմանվող դրույթները վերաբերում են այն հայերին, որոնք ցանկություն կհայտնեն բնակություն հաստատել Հայաստանում, լինեն դրանք անհատներ կամ ընտանիքներ: Նրանց հնարավորություն կտրվի պարզեցված կարգով Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել։ Հնարավոր է նաեւ սոցիալական աջակցության տրամադրում, զբաղվածության հարցի լուծում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment