Wednesday, December 15, 2010

ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱՅԻՆ ՉԵՆ ՃԱՆԱՉԵԼ

«Լրագիր» 15-12-2010- Գերմանական Շպիգելը գրում է, թե Իլհամ Ալիևի կինը և երկու դուստրերը սպասում էին ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի տիկնոջ` Լին Չեյնիի ժամանմանը, 2008 թվականի սեպտեմբերին փոխնախագահի Բաքու կատարած այցի ժամանակ:
ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցները և դիվանագետները նույնպես սպասում էին հյուրերին: Նրանք ցանկանում էին գտնել Ալիևը կնոջը` Մեհրիբանին, սակայն չէին կարողանում ճանաչել` երեքից ով է նա:
Մեհրիբանը և նրա դուստրերը , ինչպես հայտնում են ամերիկացիները, շատ նորաձև հագնվող են և չեն երկնչում փոքր-ինչ պրովոկացիոն երեկոյան զգեստեր կրելուց: Ամերիկացի դիվանագետները նկատել են, որ Մեհրիբանը պլաստիկ վիրահատության է ենթարկվել ոչ մեկ անգամ: Նա բավական երիտասարդ էր երևում, սակայն չէր կարողանում շարժել դեմքը:
Դիվանագետներից մեկը ենթադրեց, որ նա հավանաբար կենտրոնում կանգնածն է:
Այս տեղեկությունը արտահոսել է ԱՄՆ Բաքվի դեսպանատնից և պարունակում է ԱՄՆ դիվանագետների ծաղրական նկարագրություններ, որոնց թվում է, որ իրենք գտնվում են ինչ-որ մի բանանային երկրում, ոչ մի տեղի կենտրոնում, կամ հայերեն ասած` “չոլի մեջտեղում”, գրում է Շպիգելը:

No comments: