News.am. 11-12-2010- Սեվծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների նախագահների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ Ստամբուլում:Ինչպես հայտնում է թուրքական Haberler գործակալությունը, մինչ այդ բարձր մակարդակի հանդիպումը, դեկտեմբերի 20-21-ին կկայանա ավագ պաշտոնատար անձանց նիստը, իսկ դեկտեմբերի 22-ին կանցկացվի Սեվծովյան տնտեսական համագործակցության երկրների ղեկավարների 19-րդ հանդիպումը:
Բացի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներից` նիստին կմասնակցեն նաեւ ՍԾՏՀԿ քարտուղարության ներկայացուցիչներն ու մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գագաթաժողովի շրջանակում կանցկացվի նաեւ Թուրքիայի, Աֆղանստանի եւ Պակիստանի նախագահների մինի գագաթաժողովը:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը միջազգային տարածաշրջանային կազմակերպություն է` հիմնված Իրանի, Պակիստանի եւ Թուրքիայի կողմից 1985-ին:
Կազմակերպության կազմում են նաեւ Հայաստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղըզստանն եւ Ուզբեկստանը: Կազմակերպության անցած գագաթաժողովը տեղի էր ունեցել 2009-ի մարտին՝ Թեհրանում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment