ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ընդիմությանը։Իշխանության ընդդիմախոսներին նա պայմանականորեն բաժանել է երեք հիմնականում խմբի:
«Առաջին խմբում մեր երկրի ու ժողովրդի բախտով անկեղծորեն մտահոգ անհատներ են, որոնք բարձրացնում են հարցեր, երբեմն՝ շատ սուր, վեր են հանում խնդիրներ, ահազանգ են հնչեցնում այնտեղ, որտեղ իշխանությունները ուշացել են: Այս մարդկանց մենք շնորհակալ ենք իրենց ազնվության, օպերատիվության համար, մեզ զգոն պահելու, մեր սխալը ժամանակին մատնանշելու համար: Մենք այդպիսի ուժերին հարգում ենք, և նրանց խոսքը միշտ լուրջ կշիռ ունի մեր ծրագրերը կազմելիս:
Այս խմբին կարելի է դասել նաև նրանց, ովքեր մեր կուսակցության և կառավարող կոալիցիայի քաղաքական գիծը մասամբ համարում են ճիշտ և մասամբ անընդունելի: Մենք բնականաբար մեր ընտրած ուղին համարում ենք ճիշտ: Այլ հարց է, որ մեր աշխատանքում տեղ գտած թերացումները կարող են դանդաղեցնել մեր ընթացքը, բայց ճանապարհը, վստահ եմ, ճիշտ է ընտրված:
Երկրորդ խմբում մարդիկ են, ովքեր Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը տեսնում են միմիայն իշխանափոխության մեջ: Նրանք ասում են. հենց որ Սերժ Սարգսյանի փոխարեն մենք լինենք հանրապետության ղեկին, ամեն ինչ լավ կլինի: Քանի դեռ նա է, ամեն ինչ վատ է և վատ է լինելու: Այս պարզունակ բանաձևն արդեն տարիներ շարունակ թմբկահարվում է: Երկրի Նախագահին բոլոր դժբախտությունների պատճառ հռչակելը, ինչպես նաև բոլոր խնդիրները հեշտ ու արագ, մի հարվածով լուծելու խոստումը, համոզված եմ, սպառել են իրենց: Ասելիքի բացակայությունը մի կողմից, «ամեն ինչ վատ է» սկզբունքը մյուս կողմից, հանգեցրին նրան, որ Գարեգին Նժդեհի դավանած ցեղակրոնությունը հռչակվեց ոչ ավել, ոչ պակաս «ռասիզմ»: Եթե պետք է ցեխ շպրտել Հանրապետական կուսակցության վրա, իսկ հանրապետականները տալիս են Նժդեհի անունը, ուրեմն պետք է անպայման ցեխ շպրտել Գարեգին Նժդեհի երեսին: Ա՛յ այսպիսի պարզունակ «տրամաբանական շղթա»: Բայց մենք Հովհաննես Թումանյանի անու՛նն էլ ենք տալիս... Նաև շատ ու շատ մեր մյուս մեծերի ունուններն ենք տալիս: Մենք այսուհետ և՛ս շարունակելու ենք հետևել հայոց մեծերին՝ առանց վախենալու, թե հաջորդ միտինգի ժամանակ ինչ հրեշավոր պիտակ կփակցվի նրանց լուսավոր կերպարին:
Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում Նժդեհի փաստաբանը դառնալ: Նժդեհը դրա կարիքը բացարձակապես չունի: Ի տարբերություն մերօրյա որոշ ճարտասանների, նա ասելիք ունի իր ժողովրդին: Իսկ նրա պատգամն ու ասելիքը տեղ հասցնելու գործում Հայաստանի հանրապետական կուսակցությունը սոսկ իր համեստ դերն ունի:
Եթե կարճ ձևակերպենք. այս խմբի ներկայացուցիչների համար երկրագունդը պտտվում է ոչ թե արեգակի, այլ նախագահական աթոռի շուրջը: Բայց այստեղ կան նաև անհատներ, ովքեր պարբերաբար սահուն անցում են կատարում դեպի երրորդ խումբ. երբեմն, իհարկե, վերադառնում են, բայց ավելի հաճախ մնում են այնտեղ:
Երրորդ խումբը, որ բարեբախտաբար փոքրաթիվ է, ինքն է իրեն ընդդիմախոս հայտարարել: Չգիտեմ՝ ակամա, թե գիտակցաբար, նրանք իրականացնում են հայ ժողովրդին, հայոց պետականությունը և հատկապես հայոց բանակը վարկաբեկելու հստակ ծրագիր: Ընդ որում, դա արվում է հետևողական կերպով և մեթոդաբար, արվում է քայլերի որոշակի հաշվարկով, արվում է` ֆինանսական ռեսուրսներ ծախսելով, արվում է ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ: Ավելին, նրանց ձևակերպումները հաճախ բառացի նույնությամբ մենք տեսնում ենք ադրբեջանական և թուրքական քարոզչության էջերում: Ընդգծում եմ. խոսքը մեր բանակում առկա խնդիրների առարկայական քննադատությանը չի վերաբերում: Այդ քննադատությունը մենք համարում ենք բնական և կարևոր: Հենց դրա կարևորության գիտակցումով է, որ մեր Զինված ուժերն օր-օրի այդքան բաց են դառնում հասարակության համար: Տվյալ դեպքում խոսքը բոլորովին այլ երևույթի մասին է: Այս երրորդ խմբի ներկայացուցիչներին մենք ընդդիմախոս չենք համարում: Մենք նրանց այլ անուն ենք տալիս:
Այս ամենով հանդերձ, միշտ պետք է հիշել, որ ընդդիմությունը մեր երկրի ու մեր քաղաքական դաշտի հարստությունն է, մեր զարգացման կարևորագույն խթաններից մեկը, իսկ «հանուն» գաղափարների շուրջ միավորված և լավ կազմակերպված ընդդիմությունը պարզապես բարեբախտություն է: Հրաշալի է, որ մեր երկրում այդպիսին կա և ամրանում է»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment