
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Կիրգիզիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերի ժամանակ ՀԱՊԿ զորքերը չեն մտել երկիր, քանի որ որոշումներն ընդունվում էին կոնսենսուսով, եւ Ուզբեկստանն ու Տաջիկստանը կտրուկ հրաժարվել են ՀԱՊԿ կազմում իրենց զորքը Կիրգիզիա մտցնելուց: Ակնհայտ էր, որ կոնսենսուսը սահմանափակում է Ռւսաստանի մանեվրելու հնարավորությունը հետխորհրդային տարածքում: Եւ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրվեց փաստաթուղթ, ըստ որի ռազմական միջամտության մասին որոշումը կարող է ընդունվել առանց կոնսենսուսի` «սահմանափակ կազմով»:
Այլ կերպ ասած, այսուհետ Ռուսաստանը, առանց ՀԱՊԿ մյուս անդամների համաձայնության, կարող է զորք մտցնել ցանկացած երկիր, որտեղ համարի, որ նախանշվում է ճգնաժամ:
Ինչո՞ւ է պետք Սերժ Սարգսյանին Ռուսաստանի միջամտությունը: Ներքաղաքական ճգնաժամը հարթելու համա՞ր /եթե ընդդիմությունը հանկարծ որոշի իշխանափոխություն իրականացնել/, թե՞ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ռւսական բանակին ճանապահ բացելու համար: Այսպես թե այպես, Ռուսաստանը ստացավ իրավական հիմքեր` Հայաստանի գործերին միջամտելու համար:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
No comments:
Post a Comment