Panorama.am. 13-12-2010- Բեռլինում բացվել է «Բեռլինյան բացահայտում. հիտլերյան պատերազմից պահպանված արվեստի նմուշներ» խորագրով ցուցահանդեսը, ուր ներկայացված են Գերմանիայում նացիստական ռեժիմից պահպանված արվեստի նմուշներ, ներկայումս այդ արվեստը կոչում են «դեգեներատիվ արվեստ»: Այս կապակցությամբ «The New York Times»-ը գրում է. «Այս ցուցահանդեսը ներկայիս Գերմանիայի անկեղծ ցանկությունն է առերեսվելու սեփական պատմության ցավոտ անցյալի հետ: Հոլոքոստի ճանաչումը և սեփական անցյալի համար պատասխանատվությունը ուղի հարթեցին Գերմանիայի համար դեպի պատվավոր ապագա»:
Թերթը շեշտում է, որ ներկայումս 1915թ-ին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափող Թուրքիայի Հանրապետությունը պետք է ընդօրինակի Գերմանիային:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment