Panorama.am. 25-12-2010- 2011-ը Նապաստակի տարին է, որը խորհրդանշում է հարմարավետություն, դիվանագիտություն, հյուրընկալություն ու ջերմություն: Նապաստակը գնահատում է տնային հարմարավետությունն ու գեղեցկությունը: Այդ պատճառով աստղագետները խորհուրդ են տալիս, որ այդ տարում հիմնականում ձեր տուն հաճախ հրավիրեք ձեզ համար ավելի թանկ մարդկանց: Նախընտրելի է համարվում Նապաստակի հարգանքին արժանանալ ու դուր գալ նրան: Նապաստակը, ըստ աստղագետների, ռոմանտիկ է ու հավատարիմ, այդ պատճառով այս տարվա ընթացքում տեղի ունեցած ամուսնությունները առանձնակի հաջող են ստացվում:
Նապաստակը ընտանեկան կենդանի է, այն պտղաբերության խորհրդանիշն է: 2010-ի անհանգիստ Վագրից հետո գալիս է խաղաղության ու ներդաշնակության տարին` 2011-ը:
Նապաստակի տարին մշտական հաղորդակցության ու բանակցությունների տարի է: Հակամարտություններն այս տարում նվազագույնի են հասացված, քանի որ Նապաստակը դիվանագետ է ու առանց դժվարության պայմանավորվում է ամեն ինչի մասին:
Ի՞նչ հագուստով դիմավորել «Նապաստակ»-ին
Նոր տարին յուրաքանչյուր կնոջ համար այն բացառիկ տոներից մեկն է, երբ հագուստի ընտրությանը պետք է մոտենալ շատ զգուշությամբ ու նրբանկատորեն, խորհուրդ են տալիս ռուս դիզայներները: Ինչպե՞ս ընտրել հագուստ, որը կլինի միաժամանակ և մոդայիկ, և կհամապատասխանի տարվա խորհրդանիշին` Սպիտակ նապաստակին: տարվա այս կենդանուն հետևելու համար ամենաակտուալ գույնը սպիտակն է: Այդ պատճառով է նպատակահարմար է ընտրել սպիտակ գույնի հագուստ, հոգ չէ, որ սպիտակ գույնը գործնական չէ կամ գիրացնում է: Փոխարենը շքեղ տեսք է տալիս կնոջը, ընդգծում են դիզայներները:
Եկող տարվա տարերքը մետաղն է, հետևաբար, տոնական զարդարանքի համար ակտուալ են համարվում մետաղական երանգները, հատկապես` ոսկյա ու արծաթագույն: Խորհուրդ է տրվում այդ երանգներով բիժուտերիա շատ կրել` չվախենալով չարաշահելուց, քանզի ամանորյա գիշերը միակն է տարվա մեջ, երբ կարող է կինն իրեն թույլ տալ փայլել: Ինչ վերաբերում է մյուս գույներին, ապա ըստ դիզայներների, նապաստակին դուր կգան անկողնային բոլոր գույներն ու երանգները` նուրբ կրեմագույն, խամրած վարդագույն կամ բաց դեղնավուն զգեստները:
Երկնագույնը նույպես ակտուալ է ամանորյա գիշերը. Պետք է ուղղակի ընտրել կամ շատ բաց երկնագույն կամ հակառակը` մուգ: Այս ձմռան կարևորագույն հագուստը երկար զգեստն է` ամանորյա գիշերը թագուհի երևալու համար, խորհուրդ են տալիս ռուս մասնագետները: Եկող տարվա կտորները նուրբ պետք է լինեն, ինչպես նապաստակն է` բնական: «Ընտրեք ամենանուրբ գույներով ու տեքսով հագուստներ, այնպիսին, որ չուզենաք այն հանել ձեր վրայից, որպեսզի ձեր 2011-ը դառնա հենաց այդպես հարմարավետ, տաք ու հաճելի», -ընդգծում են ռուս դիզայներները: Ինչպես միշտ, այս տարվա ամանորյա գիշերը ևս մորթին մոդայիկ էլեմենտ է. Մորթիով երեկոյան զգեստը դասական է ու գեղեցիկ: Այս ամենի հետ միասին անհրաժեշտ է հագնել բացառապես բարձրակրունկ ու սև կոշիկներ:
Ունիվերսալ աքսեսուարը, դիզայներները համարում են, փոքրիկ պայուսակը` «կլատչ», այն էլ` մարմնագույն, սպիտակ կամ արծաթագույն: Այս ամենից հետո, երբ ամեն ինչ պատրաստ է և արդեն ժամացույցի զարկերն ազդարարում են Նոր տարվա ժամանումը, պետք է շամպայնի բաժակը բարձրացնելիս ուղղակի ժպտալ, քանզի ոչինչ այնպես չի զարդարում կնոջը, ինչպես անկեղծ ժպիտը:
Ինչպե՞ս զարդարել տունը
Քանի որ Նապաստակի տարերքը մետաղն է, ապա բնակարանում պետք է ունենալ մետաղական զարդարանքներ` օգտագործելով սեղանին դնելու համար գեղեցիկ մետաղական պարագաներ: Պետք է չմոռանալ գնել նաև Նապաստակի արձանիկներ: Տոնածառի տակ այլ նվերների հետ միասին պետք է տեղադրել նաև գազարի կապոց, որպեսզի Նապաստակն ուրախանա:
Այս տարում են ծնվել Սթինգը, Ուիթնի Հյուսթոնը, Եվա Պեռոնը, Վոլտեր Սքոթը, Ֆիդել Կաստրոն, Ալբերտ Էյնշտեյնը և այլք:

No comments:
Post a Comment