Wednesday, December 1, 2010

Հայաստանի տնտեսական վիճակը

News.am. 1-12-2010- Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 2,4%: Մակրոտնտեսական կարեւորագույն ցուցանիշի վրա մեծ ազդեցություն է ունեցել գյուղատնտեսական արտադրանքի զգալի անկումը: ՀՆԱ-ի վրա այդ անկումն ազդել է -2,9 տոկոսային նիշով:
ՀՆԱ-ի աճին նպաստել է ծառայությունների տրամադրման ոլորտը` առեւտուր, ֆինանսական եւ կենցաղային ծառայություններ: Դրանց ներդրումը ՀՆԱ-ում կազմել է 2,5 տոկոս: Արդյունաբերությունն ու էներգետիկան ապահովել են ՀՆԱ-ի 1,4 տոկոս, իսկ շինարարությունը` 0,5 տոկոս աճ:
ՀՆԱ-ի կառուցվածքում գերիշխում է ծառայությունների տրամադրման ոլորտը` 42,4% (անցած տարվա նույն ժամանակահատվածում 42,4%): Այն զգալիորեն գերազանցում է արդյունաբերությունն ու էներգետիկան` 15,0% (13,6%) եւ գյուղատնտեսությունը` 17,1% (17,6%):
Թեեւ շինարարությունը զգալիորեն կրճատվել է, սակայն արդյունաբերությանն ու էներգետիկային գերազանցել է 0,8 տոկոսային նիշով` կազմելով 15,8%:

No comments: