HayNews.am. 30-11-2010- Այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Հնչակյան կուսակցությունը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից, ՍԴՀԿ Կեդրոնական Վարչության անդամ Վահան Շիրխանյանը HayNews.am-ի հետ զրույցում նշեց.«Վաղը կլինի մի հայտարարություն, որը մեծ հաշվով կամբողջացնի մինչև այսօր եղած պայմանավորվածությունները: Կողմերը կպարտավորվեն շարունակել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սակայն որևիցե շրջադարձային կամ վերջնական փաստաթուղթ չի ստորագրվի, քանի որ գերտերություններին ձեռք չի տալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի կտրուկ կարգավորումը: Նրանք շատ լավ հասկանում են, որ հարցի ստիպողական լուծումը կարող է բերել անդառնալի և ծանր հետևանքների»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment