News.am. Ադրբեջանում մարդկային օրգանների փոխպատվաստման ապօրինի փոխպատվաստման դեպքերի կապակցությամբ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց նկատմամբ: Քննչական միջոցառումները շարունակվում են: Այդ մասին հայտարարել է ՆԳՆ մարդկանց առեւտրի դեմ պայքարի վարչության պետ Ջավադ Շիխալիեւը:Նա հայտնել է, որ գործով ձերբակալվածներ կան պաշտոնեական լիազորությունների չարաշահման կապակցությամբ:
Նշենք, որ Բելառուսի իրավապահները բացահայտել են խոշոր տրանսատլանտյան խմբավորում, որը զբաղվել է մարդկային օրգանների ապօրինի փոխպատվաստումներով: Վիրահատությունների մեծ մասը կատարվել է Բաքվում, իսկ զոհերին խոստացված գումարից պակաս է վճարվել: Ադրբեջանի իշխանությունները սկզբում փորձում էին համառորեն թաքցնել դեպքերը, սակայն ստիպված էին ընդունել, երբ ապացույցները ցուցադրվեցին Բելառուսի պետական հեռուստաընկերությամբ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment