Monday, December 20, 2010

«Գորշ գայլերը» նորից դուրս են եկել Մարաշի փողոցներ

HayNews.am. 20-12-2010- Մարաշում թուրք ազգայնականների և իսլամիստների կողմից ալևիների զանգվածային կոտորածի 32-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի արարողությունն անցել է հուզումներով:
«Գորշ գայլեր» ազգայնական-ծայրահեղական կազմակերպության 1000 անդամներ դուրս են եկել Մարաշի փողոցներ և ուղղվել քաղաքի այն հատվածը, որտեղ Ալևիների բեքթաշիական միությունը հարգում էր գազանաբար սպանված մարդկանց հիշատակը: 1000 հոգուց բաղկացած ագրեսիվ խումբը սկսել է վիրավորական արտահայտություններ անել ալևիների հասցեին: Ոստիկանների միջամտությամբ թուրք ազգայնականներին հաջողվել է չեզոքացնել:
Նշենք, որ 1978 թ.-ի դեկտեմբերի 19-ից 24-ն ընկած ժամակահատվածում թուրք ազգայնականները, որոնք հարում էին «Ազգայնական շարժում» կուսակցությանն ու նրա ծայրահեղական «Գորշ գայլեր» թևին, Մարաշում սկսեցին սունի իսլամի աղանդներից մեկի՝ ալևիների զանգվածային ջարդը: Ըստ պաշտոնական տվյալների, ջարդերի ժամանակ սպանվել է 111 մարդ, սակայն այլ աղբյուրներ նշում են 3 հազար սպանվածի մասին:

No comments: