Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հույս է հայտնել, որ Իրանի միջուկային խնդրի հարցով Ստամբուլում կայանալիք միջազգային հանդիպումը հաջող կանցնի: Թուրք ղեկավարները ՏՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 23-ին հանդիպել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ:
“Թուրքիան ներդնում է բոլոր ջանքերը Իրանի խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար”, -հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը Ստամբուլում ՏՀԿ-ի գագաթնաժողովի ավարտին: Նա նաև ավելացրել է, որ հունվարին Թուրքիան կընդունի 6 միջազգային տերությունների ներկայացուցիչների, որոնք բանակցություններ կանցկացնեն Իրանի միջուկային հարցով պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչների հետ:
“Կարևորը հանդիպման անցկացման վայրը չէ, այլ արդյունքները: Այդ իմաստով մենք հուսով ենք, որ Ստամբուլում 6 միջազգային տերությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Իրանի միջուկային խնդրի շուրջ հուսադրող քայլեր կկատարվեն: Կողմերի ցանկությամբ, Թուրքիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ”, -ասել է Թուրքիայի նախագահը:

No comments:
Post a Comment