Saturday, December 25, 2010

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

Հայասեր գերմանացիների արժանավոր ժառանգը՝ Քոնրադ Քունը, վերջին 15 տարիներին հաճախ է գալիս Հայաստան, այցելում թանգարաններ, մշակույթի օջախներ, պատմական հնավայրեր, հայերեն է սովորում նաև վիմագրություններից: Եվ ահա կապվել է հայ-գերմանական մշակութային ևս մի կամուրջ, որը կոչվում է Եղիշե Չարենց.
«Ես իմ անուշ Հայաստանի»: Շքեղագույն այս գիրքը տպագրել է գերմանական «Արկո» հրատարակչությունը, ձևավորված է Վարպետ Սարյանի Չարենցի դիմանկարով և հայաստանյան պատկերներով...
Հայաստանի գրողների միության վարչությունը, «Գրական թերթը» շնորհավորում են անվանի մտավորականին, մեր ժողովրդի լավագույն μարեկամին՝ ծննդյան 50-ամյակի առթիվ ու մաղթում ստեղծագործական հաջողությունն
եր:
Եղիշե Չարենց . «Ես իմ անուշ Հայաստանի» (գերմաներեն),
թարգմ.՝ Քոնրադ Քուն, 

«Արկո» հրատ., Գերմանիա, 2010 թ., 224 էջ:

No comments: