Panorama.am. 13-12-2010- Մի քանի օր առաջ Ադրբեջանի կրթության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրած ցուցարարների նկատմամբ տարբեր պատժամիջոցներ են կիրառվել: Ընդհանուր առմամբ 11 մարդ Նարիամանովի դատարանի կողմից տարբեր պատիժներ են ստացել: Չորս մարդ տուգանքի է ենթարկվել, իսկ 7-ին՝ վարչական կալանքի են ենթարկվել:Այս մասին «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ նշել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Էյսան Զախիդովը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովը դրանից մի քանի օր առաջ հայտարարել էր, որ գլխաշորով դպրոց հաճախելն այլևս արգելված է, քանի որ դպրոցներում աշակերտների հագուստի միասնական կարգ է սահմանվել: Որոշումը երկրում դժգոհություններ էր առաջացրել:
Նախարարի որոշումից դժգոհ քաղաքացիները փողոց էին դուրս եկել: Վերջիններս նշել են, որ գլխաշորով դպրոց հաճախելը պատվի խնդիր է:
Նախարարի որոշումից հետո մոտ 140 աշակերտի, գլխաշորով հաճախելու համար արգելվել է մասնակցել ուսումնական պրոցեսին:
Նշեն, որ այդ հարցով Ադրբեջանում, մինչ այդ մի քանի սկանդալային միջադեպեր էր գրանցվել: Իսկ վերջին դեպքը գրանցվել էր մի քանի շաբաթ առաջ, երբ աշակերտներից մեկն իր համադասարանցիներին ասել էր, թե իրենք առանց գլխաշորի փողոց դուրս գալու պատճառով դժոխք են ընկնելու:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment