Monday, December 27, 2010

Վարդան Դեւրիկյան. Արտագաղթն ամայացնում է երկիրը

News.am. 27-12-2010- 2010-ին շրջադարձային էին ծեծուջարդերի հետ կապված դեպքերը, որոնց բարձրակետը դարձավ ՀՀ նախագահի ելույթը. ադ ելույթն, ամեն դեպքում, հույս է ներշնչում, որ անպատժելիության մթնոլորտն այսուհետ կնվազի։ Դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հույս հայտնեց ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը։
«Ամենամտահոգիչն այս ամենում, սակայն, արտագաղթն է, որի պատճառով երկրից գնում է երիտասարդ, ինտելեկտուալ միտքը։ Արտագաղթը ամայացնում է Հայաստանը։ Սա ողբերգականության աստիճանի լուրջ հարց է»,- նշեց Դեւրիկյանը։
Որպես Հայաստանի համար 2011-ին ներկայանալիք գլխավոր երկու դժվարություններ՝ նա առանձնացրեց պատերազմական իրավիճակը եւ կրկին՝ արտագաղթը:
Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանն էլ իր հերթին նկատեց, որ 2010-ին վատն ավելի շատ էր, քան՝ լավը։ «Ճիշտ է, կադրային փոփոխություններ եղան,սակայն լավ կլիներ, եթե այդ մարդիկ հեռացվեին իրենց աշխատանքը վատ կատարելու կամ կաշառակերության, եւ ոչ թե ծեծուջարդի համար»,- նկատեց նա։

No comments: