Monday, December 13, 2010

Թուրքիան կարգելի իսրայելցիներին և հույներին անշարժ գույք գնել

Aysor.am. 13-12-2010- Թուրքիայի Հասարակական աշխատանքների և շինարարության նախարարությունը նախապատրաստել է օրինագիծ, որը կհեշտացնի կանոնները, որոնք վերաբերում են օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերմանը, հաղորդել է թուրքական Altinkum Voices թերթը: Սակայն իսրայելցիների և հույների համար դա կվերափոխվի սահմանափակումների, zman.com-ի փոխանցմամբ` հաղորդում է Associated Press գործակալությունը:
Օրինագծի ձևակերպման համաձայն` իսրայելցի և հույն քաղաքացիներին թույլ չի տրվի անշարժ գույք ձեռքբերել Թուրքիայում:
Միաժամանակ Իրանի, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի պետությունների քաղաքացիների համար թուրքական անշարժ գույք ձեռքբերելու գործընթացները զգալիորեն կպարզեցվեն:

No comments: