Friday, December 10, 2010

Առջեւում ֆուտբոլային խաղ կա՞, որ Գյուլը հայերին գեղեցիկ խոսքեր է շռայլում. Թուրք ազգայնական կուսակցապետ

News.am. 9-12-2010- Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է նրանց հուզող հարցերին։
Լրագրողներից մեկը խնդրել է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այն խոսքերը, թե առաջիկայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ նոր քայլեր են արվելու։
«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մեր տեսակետը հստակ է եւ վաղուց հայտնի է։ Ոչ մի իմաստ չկա խնդիրը կրկին բերել հասարակության օրակարգ։ Թե՞ առաջիկայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ազգային հավաքականների խաղ կա»,-հեգնել է ազգայնական գործիչը։
Նշենք, որ Դեւլեթ Բահչելին բազմիցս դեմ է արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ շեշտելով, թե առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման նման բան անելը կնեղացնի եղբայր Ադրբեջանին:

No comments: