Saturday, December 4, 2010

Թուրք լրագրողները զարմացել են՝ Ռուանդայի Memorial Center-ում տեսնելով Հայոց ցեղասպանությանը նվիրված տաղավար

News.am. 4-12-2010- Իսլամական հայտնի Կուրբան բայրամին Ռուանդա մեկնած թուրքական Kanalahaber-ի անձնակազմը Memorial Center-ում հանդիպել է Հայոց ցեղասպանությանը նվիրված տաղավարի։
«Ռուանդայում ցեղասպանության հետ կապված թանգարան հանդիսացող 2 հարկանի Memorial Center-ի առաջին հարկում ներկայացված են Ռուանդայի ցեղասպանության հետ կապված նյութեր եւ տեղեկություններ։ 2-րդ հարկում ներկայացված է հրեական ցեղասպանությունը, Բոսնիայի պատերազմի դեպքերը։ Այստեղ մեզ շատ զարմացրեց Հայոց ցեղասպանություն անունը կրող տաղավարը, որտեղ գրված է, որ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայեր սպանվել են եւ բռնությունների ենթարկվել։ Անկյունում դրված էր նաեւ Թալեաթ փաշայի լուսանկարը»,- նշել է Kanalahaber-ի թղթակից Զելիհա Աքընը։

No comments: