Saturday, December 11, 2010

Թուրքայի ԱԳ նախարարը հերքել է Reuters-ին

News.am. 10-12-2010- Թուրքայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ սուտ է Reuters-ի այն տեղեկատվությունը, թե Թուրքիան հրաժարվել է Իսրայելի առաջարկությունից՝ փոխհատուցում վճարել մայիսի 31-ին «Ազատության նավատորմի» վրա հարձակման ժամանակ զոհված թուրքերի հարազատներին:
«Մենք Իսրայելի հետ առեւտուր չենք անում, եւ այն բոլոր խոսակցությունները, թե իսրայելական կողմը որոշել է զոհված թուրք քաղաքացիների ընտանիքներին 100 հազար դոլար վճարել, սուտ է»,-ասել է Ահմեդ Դավութօղլուն։
«Ճիշտ է, թուրք եւ իսրայելցի դիվանագետները բանակցությունների առաջին փուլն են անցկացրել Ժնեւում, սակայն փոխհատուցման եւ մանավանդ դրա չափին վերաբերող պայնամավորվածություն չի եղել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Reuters-ը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ թուրք եւ իսրայելցի դիվանագետները նման պայմանավորվածություն անցած հանգստյան օրերին ձեռք են բերել Ժնեւում։

No comments: