News.am. 14-12-2010- Wikileaks սկանդալային կայքը սկսել է հրապարակել Բաքվում ամերիկյան դեսպանատան հավաքած տեղեկատվությունը Ադրբեջանի զորեղ ընտանիքների մասին:
Ամերիկացի դիվանագետների փաստաթղթերում նշվում է, որ այսօրվա Ադրբեջանը ղեկավարվում է միջնադարյան եվրոպական ֆեոդալիզմի սկզբունքով: Սերտ կապված ընտանեկան կլանները վերահսկում են որոշակի աշխարհագրական տարածքներ եւ տնտեսության ոլորտներ:
Առաջին մասը նվիրված է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հայրական` Փաշաեւների ընտանիքին:
Ընտանիքը, որի անդամներն ավելի լավ են խոսում ռուսերեն, քան ադրբեջաներեն, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի միակ զորեղ ընտանիքն է: Կլանի ամենահայտնի ներկայացուցիչը հենց առաջին տիկին Մեհրիբան Փաշաեւան է` ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին դեսպան, պատգամավոր, գործող փոխարտգործնախարար Հաֆիզ Փաշաեւի զարմուհին:
Մեհրիբանը նաեւ Հեյդար Ալիեւի հիմնադրամի ղեկավարն է: Հիմնադրամը զբաղվում է դպրոցների, հիվանդանոցների, երիտասարդական կենտրոնների շինարարությամբ: Այդ նախագծերը Մեհրիբան Ալիեւային հնարավորություն են տալիս մշտապես լինել գովազդվող: Մեհրիբանը նաեւ խորհրդարանի պատգամավոր է: Ամերիկյան դեսպանության դիտորդները, որոնք անցած տարվա ընթացքում մշտապես ներկա են եղել խորհրդարանի նիստերին նրան երբեւէ չեն տեսել նիստերի դահլիճում:
Երբ 2008-ին Ալիեւան ընդունեց ամերիկյան Կոնգրեսի ներկայացուցիչներին, քիչ բան էր հասկանում քաղաքականությունից եւ կարողանում էր պատասխանել միայն Հեյդար Ալիեւի հիմնադրամին վերաբերող հարցերին:
Փաշաեւների ընտանիքի մյուս ազդեցիկ անդամը Մեհրիբանի քույրն է` Նարգիզ Փաշաեւան, որը ղեկավարում է Ադրբեջանում Մոսկվայի Պետական համալսարանի մասնաճյուղը: Մեհրիբանի հայրը` Արիֆ Փաշաեւը Ադրբեջանի Ազգայի ավիացիոն ակադեմիայի ղեկավարն է: Ալիեւայի հորեղբայրը` Հաֆիզ Փաշաեւան երկրի փոխարտգործնախարարն է եւ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտորը: Նա եղել է Ադրբեջանի առաջին դեսպանը Վաշինգտոնում:
Փաշաեւների իշխանության կենտրոնը Բաքուն է, որտեղ ծնվել են Մեհրիբանի ծնողները, նաեւ Ափշերոնի թերակղզին, որը նրանց ընտրատարածքն է: Ընտանիքն իր հսկողության տակ է պահում Մշակույթի եւ տուրիզմի, սպորտի եւ երիտասարդության, կրթության նախարարությունները, քանի որ դրանք բոլորն առաջին տիկնոջ շահերի ոլորտում են:
Փաշաեւների ընտանիքին են պատկանում Փաշա հոլդինգը, Փաշա բանկը, Փաշա Construction-ը, Փաշա Travel-ը, Lider TV հեռուստաընկերությունը, կոսմետիկայի «Նարգիզ» բրենդը: Ընտանիքը վերահսկում է Ադրբեջանի առաջատար տասը բանկերը: 2009-ին Փաշա հոլդինգը բացեց Bentley-ի միակ ներկայացուցչությունն Ադրբեջանում:
Nar Mobile ընկերությունը, որը պաշտոնապես գրանցված է որպես Azerfon նույնպես պատկանում է Փաշաեւների ընտանիքին, Nar-ն էլ Մեհրիբանի քրոջ` Նարգիզի պատվին է:
Wikileaks-ի բացահայտումների հաջորդ մասը նվիրված կլինի Հեյդարովների ընտանիքին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment