Saturday, December 4, 2010

Ադամ Շիֆը «չափազանց անհանգստացնող» է համարում Wikileaks-ի հայկական դոսյեն

News.am. 4-12-2010- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Wikileaks-ի կողմից հրապարակված, Հայաստանին վերաբերող փաստաթղթերը «չափազանց անհանգստացնող» է անվանել։
Խոսելով փոխքարտուղար Նեգրոպոնտեի նամակի մասին, որում ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ կիրառել, եթե Հայաստանը չդադարեցնի իր տարածքով դեպի Իրան զենքի տեղափոխումը, ամերիկա-հայկական հարաբերությունների խորացման կողմնակից կոնգրեսմեն Շիֆը դրանք անհանգստություն առաջացնող է գնահատել, հայտնում է Glendale News-Press-ը։
Նշենք, որ Guardian-ը, վկայակոչելով Wikileaks-ին, հրապարակել էր 2008 թվականի դեկտեմբերի 24-ին հայաստանյան իշխանություններին հասցեագրված բավական կտրուկ մի նամակ, որում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները սպառնում են պատժամիջոցներ կիրառել, եթե Հայաստանը չդադարեցնի իր տարածքով դեպի Իրան զենքի տեղափոխումը, որն էլ Իրաքում ամերիկյան զինվորների մահվան պատճառ էր դարձել։

No comments: