Saturday, December 4, 2010

Los Angeles Times-ը Դոն Իլհամ Ալիև «Կարլեոնեների» ու «Wikileaks»-ի մասին

Panorama.am. 4-12-2010- Ամերկյան հեղինակավոր The Los Angeles Times պարբերականն առանձին հոդվածով անդրադարձել է Wikileaks կայքի գաղտնազերծած Բաքվում ԱՄՆ դեպանատան նամակագրություններին, որտեղ անփոփված են Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիևի ու նրա ընտանիքի անդամների վերաբերյալ ուշագրավ որակումներ ու գնահատականներ: Մասնավորապես, պարբերականն անդրադարձել է 2009 թ-ի սեպտեմբերի 18-ին թվագրված փաստաթղթին, որտեղ Ալիևին նմանեցնում են Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» գրքի հերոսներից Մայքլ ու Սոնի Կորլեոններին:
Հիշեցնենք, նշյալ նամակագրությունում Ալիևի ղեկավարած իշխանությունը համեմատվում էր Կորլեոնների ընտանիքի գլխավորած մաֆիայի հետ: Իլհամ Հեյդարօղլին էլ, ըստ ԱՄՆ դիվանագետների, թեպետ իր վարած արտաքին «նախաձեռնողական» քաղաքականությունում մարմնավորում է Մայքլ Կորլեոնին, երկրի ներսում հիշեցնում է Սոնի Կորլեոնին` որպես «անհանդուժող», «ավտորիտար», ու «ռեպրեսիվ» ղեկավար:
Այս առումով թերթը գրում է. «Հազիվ թե սա նորություն լինի այն մարդկանց համար, ովքեր վերջին երկու տարիներին հետևում են ադրբեջանական քաղաքականությունում տեղի ունեցող զարգացումներին: Փաստաթուղթը հիմնվում է Ալիևի ավտորիտար ղեկավարման բնույթի հասարակական վերաբերմունքին, օրինակ նրա որոշմանը` բանտարկել երկու երիտասարդի, ովքեր տեսանյութում ծաղրել էին այդ երկում քաղաքացիական ազատությունների բացակայության փաստը»:
Հոդվածի վերջում հեղինակը հարցնում է, թե ինչ կարելի է եզրակացնել այս ամենից: «Ալիևի` Մայքլ ու Սոնի Կորլեոնների մարմնավորումը «բարդացնում է» ԱՄՆ հարաբերությունները Բաքվի հետ, որոնք, ինչպես փաստաթղթում է ասված, ԱՄՆ շահերի ու արժեքների միջև ընտրության վրա խարսխված ռազմավարական արժեքավոր հարաբերություններ պետք է լինեն », - գրում է թերթը:

No comments: