Monday, January 10, 2011

Ադրբեջանը մտադիր է Ուկրաինայից նոր «Պատվար» տանկեր ձեռք բերել

Diplomat.am. 8-1-2011- Փետրվարին` Ուկրաինան առաջին անգամ սպառազինության միջազգային ցուցահանդեսում կներկայացնի «Պատվար» նորագույն տանկը, որով հետաքրքրված է նաև Ադրբեջանը:
Ինչպես հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները, Խարկովի Մորոզովի անվան նախագծման բյուրոյի կողմից ստեղծված այդ տեխնիկայի առաջին օրինակը կցուցադրվի IDEX-2011 սպառազինության 10-րդ միջազգային ցուցահանդեսում՝ Աբու Դաբիում, որն անց է կացվելու փետրվարի 20-24-ը:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ` Ադրբեջանը հետաքրքրված է «Պատվար» տանկով և արդեն Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ բանակցություններ են տարվում այս թեմայով:

No comments: