Saturday, January 8, 2011

Աշխարհի նոր ռեկորդ. Հնդկուհին 123 ժամ անընդմեջ պարել է

Panorama.am. 7-1-2011-Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները պաշտոնապես ռեկորդ են համարել հնդկուհու՝ 123 ժամ անընդմեջ շարունակվող ժողովրդական պարը:
Քալամանդալամ Հեմալեթան (Kalamandalam Hemaletha) 2010-ի սեպտեմբերին Քերալա նախանգի վարչական տարածք Տրիսսուրում 123 ժամ 15 րոպե պարել է Մոհինի-ատտամ կոչվող հնդկական ազգային պարը:
Այժմ 37-ամյա հնդկուհին աշխարհի ռեկորդակի է համարվում որպես աշխարհում ամենաերկար տևողություն ունեցող պարի կատարող:

No comments: