News.am. 7-1-2011- Ամերիկյան հայտնի պարբերական New York Times-ի հրապարակումը Հյուսիսային Իրաքի լեռներում թաքնվող PKK-ի զինյալների կենցաղի մասին հետաքրքրել եւ զարմացրել է թուրք հասարակությանը։Թուրքական մամուլում ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ Քանդիլի լեռներում, որտեղ պատսպարվել են քուրդ զինյալները, գործում է կլինիկա՝ գերմանացի բժշկի ղեկավարությամբ։ Գործում է զինվորական հագուստ կարող փոքր ֆաբրիկա։
Թուրքիայում զարմացած են այն փաստից, որ PKK-ի զինյալները, ովքեր համարվում են մահմեդականներ, իրենց առաջնորդ Օջալանի նկարի կողքին կախել էին քրիստոնյաների համար կարեւորագույն սրբապատկերներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն հարցին, թե ի՞նչ նպատակով է կախված Աստվածածնի նկարը, կին զինյալը պատասխանել է, թե այն իրենց համար խորհրդանշում է կանացի ուժը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment