Saturday, January 8, 2011

Ռուսաստանը զենքի վաճառքով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը

News.am. 7-1-2011- Ռուսաստանը 2011 թվականին այլ երկրների 10 մլրդ դոլարի զենք ու ռազմական տեխնիկա կվաճառի եւ դրանով կկրկնի 2010 թվականի իր ցուցանիշը: Ըստ այդմ, Ռուսաստանը զենքի վաճառքի ցուցանիշով աշխարհում կզբաղեցնի 2-րդ տեղը: Նման կանխատեսմամբ է հանդես եկել զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն:
Նրա խոսքով, 2011 թվականին զենքի համաշխարհային մատակարար երկրների առաջին 10-յակում տեղ կզբաղեցնեն Գերմանիան (5,3 մլրդ դոլար), Ֆրանսիան (4,02 մլրդ դոլար), Մեծ Բրիտանիան (3,44 մլրդ դոլար), Իտալիան (2,94 մլրդ դոլար), Իսրայելը (1,38 մլրդ դոլար), Շվեդիան (1,34 մլրդ դոլար) եւ Չինաստանը (1,16 դոլար):
Իսկ զենք արտահանող երկրների շարքում արդեն երկար տարիներ առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ը, որն այս տարի կարտահանի շուրջ 28,5 մլրդ դոլարի զենք ու ռազմական տեխնիկա:
Ռուսաստանից զենքի արտահանման աշխարհագրությամբ 2011-ին առաջին տեղը կզբաղեցնի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ 6,324 մլրդ դոլար, երկրորդ տեղը՝ Հարավային Ամերիկան (ներառյալ Մեքսիկան)՝ 1,51 մլրդ դոլար, երրորդ տեղը՝ Հյուսիսային Աֆրիկան՝ 1,27 մլրդ դոլար:
Ռուսաստանից զենք զինամթերքի արտահանման մեջ առաջին տեղը զբաղեցնում է ավիացիոն տեխնիկան, երկրորդ տեղը՝ ռազմա-ծովային տեխնիկան, իսկ երրորդ տեղը՝ զրահատանկային տեխնիկան:

No comments: