Saturday, January 29, 2011

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԵՐՔԵԼ Է 1915-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ֆրանսիայի հայկական կազմակերությունների համակարգող խորհուրդը դատապարտում է Թուրքիայի նախագահի հայտարարությունները, ով Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի առջև, հունվարի 25-ին, Ստրասբուրգում, ժխտել է Հայոց Ցեղասպանության փաստը:
Ֆրանսիայի հայկական կազմակերությունների համակարգող խորհրդի մամուլի հաղորդագրությունը ասում է, թե “Այսպես, Թուրքիան ծիծաղում է Ֆրանսիայի օրենքների վրա”:
Հունվարի 30-ին շատ կարևոր հավաք է տեղի ունենալու Փարիզում, պատմաբանների, գիտնականների, ակադեմիկոսների, իրավաբանների և Ֆրանսիացի լրագրողների մասնակցությամբ, որին ներկա կլինի նաև Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Ֆրանսուա Հոլլանդը, “Հասկանալ և պայքարել մերժողականության դեմ” թեմայով:

Ժան Էքյան

No comments: