Monday, January 3, 2011

2011-ին տեղի կունենա արեւի 4 եւ լուսնի 2 խավարում

2011-ին տեղի կունենա արեւի 4 եւ լուսնի 2 խավարում: Արեւի մասնակի առաջին խավարումը տեղի կունենա արդեն հունվարի 4-ի առավոտյան: Այն տեսանելի կլինի Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, Ռուսաստանի արեւմտյան մասի, Միջին Ասիայի եւ Արեւմտյան Սիբիրի, ինչպես նաեւ Չինաստանի եւ Հնդկաստանի հյուսիս-արեւմտյան հատվածի բնակիչների համար:
Այդ ժամանակ կփակվի արեւի 85 տոկոսը: Արեւային եղանակի դեպքում դա կարող է տեսնել ցանկացած մարդ՝ մգեցրած ապակու օգնությամբ:
Արեւի երկրորդ խավարումը տեղի կունենա հունիսի 1-ին: Այն առավելապես տեսանելի կլինի Իսլանդիայից, Հյուսիսային Ամերիկայից, Արեւելյան Ասիայից:
2011 թվականին առաջին լուսնի խավարումը կարելի է տեսնել հունիսի 15-ին Հարավային Ամերիկայից, Եվրոպայից, Աֆրիկայից, Ասիայից եւ Ավստրալիայից:
Արեւի հերթական խավարումը Երկիր մոլորակի բնակիչները կտեսնեն հուլիսի 1-ին: Այն առավելապես նկատելի կլինի Հնդկական օվկիանոսից: Իսկ արեւի հաջորդ խավարումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, որին կարելի կլինի հետեւել Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից, Անտարկտիդայից, Թասմանիայից, եւ Նոր Զելանդիայից:
Եվ, վերջապես, ամբողջական լուսնի խավարում տեղի կունենա 2011-ի դեկտեմբերի 10-ին, որը կարող են դիտել Եվրոպայի, Հարավային Աֆրիկայի, Ասիայի, Ավստրալիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակիչները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

No comments: