Monday, January 3, 2011

Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական գործընկերության բարձրագույն խորհրդի առաջին նիստը` գարնանը

News.am. 2-1-2011- Անկարայում Ադրբեջանի դեսպան Ֆայիկ Բաղիրովը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական գործընկերության բարձրագույն խորհրդի առաջին նիստը տեղի կունենա մարտին, կամ ապրիլին: Խորհրդի նիստին մասնակցելու համար Բաքու կժամանի Թուրքիայի վարչապետ Էրդողանի պատվիրակությունը, հաղորդում է Trend-ը` հղում անելով Zaman-ին:
Խորհրդի փորձագետների առաջին նիստը կկայանա հունվարին Անկարայում: Կքննարկվեն երկու երկրների միջեւ կնքվելիք համաձայնագրերը: Խորհրդի ստեղծման մասին պայմանագիրը Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրել էին 2010թ. սեպտեմբերին թյուրքալեզու երկրների գագաթաժողովի ընթացքում:

No comments: