Panorama.am. 17-1-2011- Ստամբուլում այսօր լույս կտեսնի մի գիրք, որը պարունակում է կարևոր բացահայտումներ Դինքի սպանության մասին: Գիրքը հեղինակել է թուրքական «Բուգյուն»(Bugün) պարբերականի հոդվածագիր և Անկարայի ներկայացուցիչ Ադեմ Յավուզ Արսլանը: «Մի հայ կա- Հրանտ Դինքի սպանության գաղտնազերծումը» անվամբ գիրքը Դինքի սպանության վերաբերյալ կարևոր մանրամասներ է ներկայացնում:
Այս մասին գրում է թուրքական «Իհլաս սոն դաքիքա» (İhlas son dakikia) լրատվական կայքը:
Հետաքրքիր բացահայտումներից մեկն էլ Տրապիզոնի ժանդարմերիայի կրտսեր սպա Սաթըլմըշ Շահինի ինքնության բացահայտումն է: Արսլանը գրում է, որ Շահինն ուղղակիորեն կապված է և լավ ճանաչում է, բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն Դինքի սպանության հետ:
Գրքում նշված է, որ Սաթըլմըշ Շահինը Դինքի սպանությունից մեկ օր առաջ մեկնել է Ստամբուլ, նույն օրը Ստամբուլ է ժամանել նաև Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը: Ստամբուլում նրանք տեղավորվում են նույն թաղամասում` միմյանցից 500 մետր հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ագօս» թերթի խմբագրատան առջև 2007-ի հունվարի 19-ին հրազենով սպանել էր այն ժամանակ դեռ անչափահաս թուրք ստահակ Օգյուն Սամասթը: Հայտնի է դարձել նաև, որ նրան սպանության դրդել են Յասին Հայալը և Էրհան Թունջելը, որոնց ևս մեղադրանք է ներկայացված:

No comments:
Post a Comment