News.am. 17-1-2011- Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Շենոլ Բալը «քաղաքական շոու» է անվանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ Կարսում հայ-թուրքական բարեկամության հուշարձանի քանդման մասին:
«Հուշարձանը ապամոնտաժելու կոչը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական քայլն է՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: Վարչապետը հրաշալի գիտի, որ բնակչությունը դժգոհ է այդ հուշարձանից եւ այժմ օգտագործում է այդ գործոնը քաղաքական պայքարում: Այդ հուշարձանն այստեղ մի քանի տարի է կանգնեցված է, եւ դրա մասին հիշում են միայն ընտրություններից առաջ: Այդ ամենը քաղաքական շոու է»,- Trend գործակալությանն ասել է Շենոլ Բալը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ընթացքում անդրադարձել է Կարսի նախկին քաղաքապետի օրոք կառուցված եւ հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հսկա արձանին՝ անվանելով այն հրեշավոր ու քանդման ենթակա։
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ափսոսանք էր հայտնել Էրդողանի հայտարարության կապակցությամբ եւ նշել, որ դա եւս մեկ խոչընդոտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին:
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ հուշարձանը պետք է ապաոնտաժվի, թելադրված են բացառապես էսթետիկական դրդումներից, եւ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա»,- իր հերթին պատասխանել էր Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

No comments:
Post a Comment