Saturday, January 15, 2011

«Չորրորդ ինքնիշխանություն». Մաքսայինի նախկին պետը ժամանակին 55 մլն ԱՄՆ դոլարի «ապրանք» է ներկրել Հայաստան

«Չորրորդ ինքնիշխանություն». Մաքսայինի նախկին պետը ժամանակին 55 մլն ԱՄՆ դոլարի «ապրանք» է ներկրել Հայաստան
Պարբերականն անդրադարձել է մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին՝ նրա մասին ուշագրավ տեղեկություններ հաղորդելով։ «Ինչպես հայտնի է, Արմեն Ավետիսյանն արդեն վաղուց պետական պաշտոնյա չէ, առավել եւս՝ մաքսայինի պետ չէ, սակայն նա շարունակում է օգտվել այն արտոնություններից, որոնք օրենքով սահմանված են ոչ թե նման շարքային քաղաքացիների, այլ պատասխանատու պաշտոն զբաղեցնողների համար։
Բանն այն է, որ Արմեն Ավետիսյանը շարունակում է շրջել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին պատկանող պետհամարանիշ ունեցող ավտոմեքենայով։ Ավելի՝ նրան ուղեկցող թիկնազորը «նստած է» Պետական եկամուտների կոմիտեի «բալանսում»։ Այլ կերպ ասած՝ ՊԵԿ-ն է վճարում Արմեն Ավետիսյանի «ախրանայի» համար»,-գրում է թերթը։ Ըստ «ՉԻ» աղբյուրների, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Ավետիսյանը չափազանց մեծ «մախինացիա» է ծրագել եւ իրականացրել։
Վերջինս,օրենքի շրջանակներում՝ համապատասխան թղթերով ձեւակերպված, 55 մլն ԱՄՆ դոլարի ցելոֆանե տոպրակներ է ներկրել Հայաստան։ Իրականում, սակայն, 55 միլիոն ԱՄՆ դոլարի նա ներկրել է ոչ թե ցելոֆանե տոպրակներ, այլ...բոլորովին այլ «ապրանք»։ «Մեզ, իհարկե, հայտնի է, թե ինչ է ներկրել Արմեն Ավետիսյանը. այս պահին զերծ ենք մնում հրապարակել «ապրանքի» անունը՝ սպասելով ավելի հարմար առիթի։ Ի դեպ՝ սովորաբար Հայաստանում նման բաներ անում են. ձեւակերպում են մի բան՝ ներկրում են բոլորովին այլ բան։ Այդպես անում են բացառապես վերեւների հետ համաձայնության գալուց, ըստ այդմ՝ «ատկատի» չափը պայմանավորվելուց հետո միայն։ Մինչդեռ Արմեն Ավետիսյանն իրեն այնքան «ուժեղ» է զգացել, որ անգամ հարկ չի համարել պայմանավորվել Ռոբետ Քոչարյանի հետ։ Թերեւս, Արմեն Ավետիսյանը կռահել է առողջ ապրելակերպ ունեցող Քոչարյանի պահվածքը այդ հարցի շուրջ, դրա համար էլ նախընտրել է նրան չանհանգստացնել այդ հարցով»,-նկատում է թերթը։

No comments: