Tuesday, January 4, 2011

Հայտնաբերվել է Արգիշտիի դամբարանը

Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, Վանում` հնադարյա ամրոցի արևմտյան մասում, հայտնաբերվել է Ուրարտուի թագավոր Արգիշտիի և նրա ընտանիքի դամբարանը: Ամրոցը կառուցված է ժայռի վրա և համարվում է ուրարտական ճարտարապետության նշանակալի օրինակներից մեկը: Այն զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկն է:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, դամբարանը կառուցված է հինգ առանձին մասերից և ունի ուրարտական արձանագրություններ պատերի վրա:

No comments: