Monday, January 3, 2011

Էրդողանը մահմեդական աշխարհի աճող «աստղն» է

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN Arabic կայքի այցելուների քվեարկության արդյունքներով ճանաչվել է տարվա մարդ:Նրա հանդեպ իրենց համակարնքն են արտահայտել կայքի այցելուների 74 տոկոսը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օգտին քվեարկել են հարցվածների 20 տոկոսը, հաղորդում է TRTRussian-ը:
Հեռուստադիտողները նշել են Էրդողանի հետեւյալ ձեռքբերումները. Թուրքիայի դերն Աֆղանստանում եւ Իրաքում, Արեւտուտքի եւ Իրանի միջեւ միջնորդությունը:
Սակայն մահմեդականների շրջանում Էրդողանը դրական կերպար ստացավ, երբ Դավոսում միջազգային ֆորումի ժամանակ ցուցադրաբար լքեց դահլիճը՝ չհամաձայնելով Իսրայելի ներկայացուցչի հետ:
Հարցման արդյունքները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Թուրքիան մահմեդական աշխարհի աճող աստղն է, գրում է TRTRussian-ը:

No comments: