Saturday, January 29, 2011

Ադրբեջանը փորձում է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել. ՀՀ ԱԳ նախարար

HayNews.am. 29-1-2011- Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյանը Russia Today-ի հետ հարցազրույցում հիշեցրել, որ անցած տարվա հունիսին ՌԴ նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման գիշերը Ադրբեջանի նախաձեռնությամբ սադրանք տեղի ունեցավ շփման գծում:
«Զոհվեցին հինգ հայ զինծառայողներ: Իսկ ահա նրանց սպանողին, ով ոչնչացվեց արդեն հայկական տարածքում, Ադրբեջանում հերոսացրին: Նրա պատվին ֆիլմ պատվիրեցին, աունով կոչեցին փողոցներ և դպրոցներ: Նախագահների աստրախանյան հանդիպումից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց` փոխանակել զոհվածների մարմիններն ու ռազմագերիներին: Այդ մարդու դիակը նույնպես հանձնվեց ադրբեջանական կողմին: Ակնհայտ էր, որ նմանատիպ փոխանակումները չպետք է օգտագործվեն քարոզչական նպատակների համար, սակայն Ադրբեջանը մեծ ցույց արեց` երկրի ղեկավարների մասնակցությամբ, կոչ արեց երիտասարդ սերնդին հետևել նրա օրինակին, շեհիդ անվանեց: Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձում է այս ամենին կրոնական բնույթ հաղորդել` այդ թվում և Իսլամական համաժողովի կազմակերպության շրջանակներում»,-նկատել է ՀՀ ԱԳ նախարարը:

No comments: