Wednesday, January 5, 2011

Թուրքերի մեծամասնությունը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը

Թուրքերի մեծամասնությունը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը: Ինչպես հայտնում է Today's Zaman-ը, այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որը իրականացրել է Անկարայում Ստրատեգիական և սոցիալական հետազոտությունների MetroPOLL կենտրոնը:
Այն հարցին կցանկանայի՞ն արդյոք որ բացվեր հայ-թուրքական սահմանը, հարցվողների 50,3%-ը պատասխանել է «Ոչ», 27%–ը՝ «Այո» իսկ 22%-ը՝ «չգիտեմ»։
Ավելի քան 63%-ը արտահայտվել են Իսրայելի հետ հարաբերությունների սառեցման օգտին։
Ըստ հարցման արդյունքների , թուրքերի 23%-ը իրեն երջանիկ կզգար , եթե Իրանին հաջողվեր միջուկային զենք ստեղծել, իսկ 68,6%-ը իրենց մտահոգություն են արտահայտել նման հեռանկարի կապակցությամբ։

No comments: