Wednesday, January 5, 2011

Թուրքական ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վան-Երևան ուղղությամբ

Tert.am. 5-1-2011- Վանում հիմնադրվել է առաջին ավիաընկերությունը, որը նախատեսում է թռիչքներ իրականացնել նաև դեպի Երևան: Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Van Way Airlines ընկերությունը հիմնադրել է վանեցի գործարար Ասլան Բայրամը: Առաջին թռիչքները նախատեսվում են հունվարի 15-ին:
«Նախատեսում ենք թռիչքներ իրականացնել Գազիանթեփ, Տրապիզոն, Անկարա, ինչպես նաև Իրանի մի շարք քաղաքներ: Բացի այդ հնարավոր է թռիչքներ իրականացվեն նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանի ուղղությամբ»,- ասել է գործարար Բայրամը:

No comments: