Wednesday, January 5, 2011

Մուսաբեկով. «Ադրբեջանը ԼՂ հակամարտության առումով արդեն մեսսիջ ուղարկել է»

Diplomat.am. 5-1-2011- Ադրբեջանի ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարին ասել է.
«Ինչ վերաբերվում է ԼՂ հակամարտությանը, ապա ափսոսանքով պետք է նշեմ , որ իրական տեղաշարժեր այդ առումով չկան և մնում է միայն հուսալ , որ 2011թվին հնարավոր կլինի մոտենալ խնդրի խաղաղ կարգավորումը։ Դրա համար դեռ կան հիմքեր և հույսեր։ Հակառակ դեպքում Ադրբեջանը արդեն համաշխարհային հանրությանը իր մեսսիջն է ուղարկել՝ կրկնապատկելով իր ռազմական ծախսերը և դրանով իսկ հասկացնել տալով, որ Հայաստանին այսուհետ չի հաջողվի անորոշ ժամանակով երկարաձգել բանակցությունները»։

No comments: