News.am. 22-1-2011- Ադրբեջան-Թուրքիա միջկառավարական հանձնաժողովի IV նիստը կայացել է հունվարի 22-ին՝ բաքվում:
Խոսելով Ադրբեջանում թուրքական ընկերությունների խոշոր նախագծերի իրականացման մասին, Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը որպես օրինակ բերել է Օղուզ-Գաբալա-Բաքու ջրանցքը եւ Շամքիրի ջրամբարի շինարարությունը:
Նա ընդգծել է նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության կարեւորությունը, Շարիֆովն ասել է, որ մի ժամանակ այդ նախագիծը միֆ էին անվանում, բայց հիմա բոլորն են տեսնում որ այն իրագործվում է եւ շինարարությունն սկսվել է, հաղորդում է «ԱզերԹԱՋ» գործակալությունը:
Իսկ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, որ Ալիեւի եւ Գյուլի նպատակներից մեկն էլ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 5 մլրդ դոլարի հասցնելն է: «Հույս ունեմ, որ մենք կհասնենք այդ մակարդակին»,- ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սպասվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման կհանձնվի 2013-ին: Այդ նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել նոր 105 կմ-անոց երկաթգիծ, որից 76 կմ-ն կանցնի Թուրքիայի տարածքով, 29 կմ-ն՝ Վրաստանի տարածքով: Բացի այդ, Վրաստանում կվերանորոգվի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղին, ինչը կավելացնի նրա թողունակությունը մինչեւ տարեկան 15 մլն տոննա:
Նշենք, որ Հայաստանը շրջանցող երկաթուղին կառուցվում է, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են մեկուսացնել Հայաստանը:

No comments:
Post a Comment