Sunday, January 23, 2011

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շուրջ երկկողմ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

Panorama.am. 22-1-2011- Իրանը հրաժարվել է իր միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցություններ վարել: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը` հղում անելով Վեցնյակի ու Իրանի միջև ընթացիկ բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակության ներկայացուցչին:
Հիշեցնենք, Ստամբուլում ներկայումս ընթանում է Վեցնյակի ու Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը, որով հաստատվելու է կողմերի համագործակցության վերականգնման պատրաստակամությունը: Բանակցություններին իր մասնակցությունն է բերել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարար Քեթրին Էշտոնը:
«Ամնենևին էլ չկա Միացյալ Նահանգների հետ երկկողմ բանակցություններ վարելու անհրաժեշտություն», - հայտարարել է իրանական պատվիրակության ղեկավարի օգնական Աբոլֆազլ Զոհրևանդը` արաբական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում:
|Նրա խոսքերով, երկկողմ բանակցություների անցկացման առաջարկն արվել էր Քեթրին Էշտոնի կողմից:
Նշվում է, որ Վեցնյակի ( ԱՄն, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտաիա, Գերմաիա) և ՄԱԳԱՏԵ-ի համատեղ բանակացություններն Իրանի հետ միտված են կասեցնելու վերջինիս միջուկային ծրագրի իրականացումը, որն, ըստ միջազգային դիտորդների, սպառնալիք է ներկայացնում միջուկային զենքի չտարածման ռեժիմին:
Բանակցություններն ընդհատվել էին 2009 թ-ին, երբ ՄԱԳԱՏԵ-ի կառավարման խորհուրդը մեղադրել էր Իրանին ուրանի հարստացման երկրորդ գործարանը կառուցելու համար, ինչով վերահաստատվում էր միջնորդների կասկածները` միջուկայի զենք ստեղծելու իրանական նկրտումների վերաբերյալ:

No comments: